Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

ՊՆ նախարարն առավոտյան մեկնել է Սյունիք

ՊՆ նախարարն առավոտյան մեկնել է Սյունիք
17.12.2020 | 15:48

ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, հետևելու մարտական հերթապահության ընթացքին։

Այսօր կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքում Հայաստանի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմաններն ամուր և վերահսկելի են։

«Այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով։ Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններն ամուր և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի են», - ասաց նախարարը։

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ